Համալասարանական ռադիոլոգի Case-ը համաշխարհային ռադիոլոգիական ամենահայտնի Radiopaedia.org հարթակում ընտրվել է որպես մարտ ամսվա լավագույն Case (Case of the Month)։
48-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով ձախ աճուկային շրջանի գոյացությունից։ Բուժառուին ցուցվել էր ՀՇ-հետազոտություն։
ՀՇ բաժանմունքի վարիչ Լևոն Դավթյանի կողմից ախտորոշվել էր ենթամաշկային տեղակայմամբ արգանդի կլոր կապանի լեյոմիոմա, որը հանդիպում է խիստ հազվադեպ։ Կատարվել էր վիրահատություն, գոյացությունը հեռացվել էր, իսկ վերջնական հյուսվածաբանական հետազոտությունը հաստատել էր ՀՇ- հետազոտությամբ ախտորոշված պաթոլոգիան։
Հավելենք, որ տարվա վերջում Radiopaedia հարթակում յուրաքանչյուր ամիսներին ընտրված 12 լավագույն Case-երից ընտրվելու է 1 հաղթող դեպք՝ որպես տարվա լավագույն դեպք։
Մանրամասները՝ հղմամբ 
https://radiopaedia.org/.../leiomyoma-of-the-round...
.png)